Սնունդը և առողջությունը
Սուրճ. օգտակա՞ր է, թե՞ վնասակար
Որտեղից եւ ինչպես է տարածվել սուրճն ամբողջ աշխարհով, հաստատ պարզ չէ: Այդ տարբերակներից մեկն այն է, որ սուրճի հայրենիքը Եթովպիական Կաֆա գավառն է:
Սուրճի հրաշալի հատկությունները մարդկությանը հայտնի դառնալու մասին կա մի լեգենդ, թե ինչպես հովիվը հետեւելով այծերի հոտին, նկատում է, որ նրանք չափից ավելի աշխույժ են ու շարժուն: Հովիվը առեղծվածը պարզելու համար դիմում է վանքի վանականին, որն էլ հետեւում է, թե ինչով են սնվում այծերն ու նույն բույսից թուրմ է պատրաստում նաեւ վանքի հոգեւորականների համար: Այն օգտագործելուց հետո նրանք հասկանում են, որ գիշերային աղոթքը անց են կացնում առանց հորանջելու: Քանի որ Կաֆա քաղաքում էր, այդ բույսը հենց այդպես էլ սկսում են անվանել: Սկզբում սուրճից պատրաստում էին ոչ թե ըմպելիք, այլ` ուտելիք: Այն խառնում էին կենդանական յուղին, գնդիկներ պատրաստում եւ տալիս զինվորներին` մարտի մեկնելուց առաջ:
Սուրճի պլանտացիաների մեծ մասում արաբական կամ արաբիկա կոչվող ծառերի տեսակներն են: Պտուղները կարմիր են կամ մուգ կապույտ` մեծ բալի չափ: Պտուղները ծառից հավաքում են միայն ձեռքով, վերամշակում եւ պահեստավորում: Մինչեւ պատրաստի լինելը այն շատ կարեւոր փուլեր է անցնում: Միայն բովելուց հետո է սուրճը ձեռք բերում այն հրաշալի բուրմունքը, ինչով նա այդքան գայթակղիչ է: Բոված սուրճը երկար չի կարելի պահել: Ամեն անցնող օրն իջեցնում է սուրճի որակը: 1 շաբաթից ավելի չի կարելի պահել աղացած սուրճը: Հում սուրճի հատիկները պարունակում են կոֆեին, տրիգոնելին, քլորագեն թթու, սպիտակուց եւ հանքային աղեր: Իր վերականգնող, առույգացնող հատկությամբ սուրճը պարտական է կոֆեինին: Տրիգոնելինը սուրճին տալիս է անկրկնելի համ եւ բուրմունք:
Սուրճը պարունակում է մոտ 30 տեսակ օրգանական թթուներ, որոնցից մեկը քլորագեն թթուն է: Այն լինում է միայն սուրճի հատիկների մեջ եւ լավացնում է մարսողությունը: Համապատասխան չափաբաժնով սուրճի օգտագործումը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը: Այն դրականորեն է ազդում մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության վրա: Իհարկե, կոֆեինի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդային բջիջների քայքայման:
Սուրճի կարեւոր ազդեցություններից մեկը զարկերակային ճնշման կարճատեւ բարձրացումն ու սրտի զարկերի արագացումն է: Եվ դա էլ հիմք ընդունելով, համարում էին, որ սուրճը կարող է նպաստել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Խստիվ արգելվում էր սուրճ խմել զարկերակային հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողներին: Բայց որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երբ կոֆեինը ներթափանցում է օրգանիզմ, նախ՝ կարճ ժամանակով ու քիչ է բարձրանում զարկերակային ճնշումը, եւ հետո էլ` դա լինում է ընդհանրապես սուրճ չօգտագործողների մոտ: Այնպես որ, սուրճի սիստեմատիկ, բայց չափավոր դոզան չի վնասում: Օրվա մեջ 1-2 գավաթ սուրճը չի վնասում: Իսկ ահա նրանք, ովքեր սուրճը խմում են ջրի նման, պետք է իմանան, որ սուրճի մեծ չափաբաժնի օգտագործումը կարող է, օրինակ, խանգարումներ առաջացնել` կապված կանանց դաշտանային ցիկլի հետ:
Սուրճ գործածելիս հատկապես պետք է զգույշ լինեն նրանք, ովքեր տառապում են սրտի առիթմիայով, սրտխառնոցի նոպաներով, աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդություններով, անքնությամբ ու նեւրոզի տարբեր դրսեւորումներով: Ի դեպ, այս խմբի մարդկանց խորհուրդ է տրվում հաշվի առնել, որ կոֆեին պարունակում է ոչ միայն մեկ գավաթ սուրճը, այլ նաեւ շատ սննդամթերքի տեսակներ, որ մենք օգտագործում ենք օրվա ընթացքում` հրուշակեղենի տեսակներ, հանքային ջուր, պաղպաղակ եւ այլն:
31.10.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ